«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Սերակարոտ

Սերակարոտ
23.09.2024 | 05:45

Շուրթերի մեջ էր պարպել եդեմի

Սերակարոտը` հեռու՜, ծիրկաթնո՜տ:

Հուզում էր տեսել, քամում էր մոլի

Կրքալարերի հևքը նվաղկոտ։

Օդում թանձրացել, կախվել էր մթնից

Քրտնածոր հյուլեն սերաարարման:

Տարփանվել կուզեր մեկեն ու նորից,

Եվ վաղուց չկար ո´չ չափ, ո´չ` սահման...

Վայրագ գգվանքից` մեջքը մահիկվել,

Տավիղ էր ասես` վաղուց չպրկված:

Խենթ սիրահարը, ձեռքը երկարել,

Անզուսպ լարում էր ամեն մի նոտան:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 38492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ