«Աստված ծաղր չի լինում» (Գաղատացիս 6:7) ճշմարտությունը պարզապես աստվածաբանական թեզ կամ սպառնալիք չէ, այլ տիեզերական անբեկանելի օրենք։
Հայոց և համաշխարհային պատմության էջերում անթիվ ապացույցներ են պահպանվել, թե ինչ ողբերգական վերջաբան են ունեցել այն անհատները, շարժումները կամ ռեժիմները, որոնք իրենց քաղաքական ամբարտավանության, շահի կամ ժամանցի համար փորձել են ծաղրել Սրբությունն ու անցնել բարոյական վերջին սահմանը...