ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Ժողովրդավարը»

«Ժողովրդավարը»
07.07.2026 | 14:25

ՈՒրեմն, սովորում էինք Մանկավարժականի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում: Լսարան մտավ մի դասախոս և ասաց, որ ինքը շատ երկար տարիներ եղել է կարևոր պաշտոնյա իր ոլորտում, այժմ անցել է թոշակի ու որոշել է դասախոսել: Նա ասաց, որ քանի որ դասախոսելու փորձ չունի, մեզ խնդրելու է, որ եթե ինչ-որ մանկավարժական բնույթի սխալ բան անի, ապա, անմիջապես ուղղենք իրեն: Այ քեզ հրաշալի մոտեցում: Մարդ էլ նման մոոտեցում ունենա: Ինչ խոսք, ես ուրախացա, որ նման դասախոս ենք ունենալու: Այնուհետև, մեր նոր դասախոսը սկսեց խոսել զանազան ու զարմանազան երևույթներից ու նաև բազմաթիվ բաներից, որոնք որևէ կապ չունեին մեր առարկայի հետ: Հետո նա սկսեց շատ տարօրինակ բաներ ասել, ու ես նրան ասացի․

«Դուք նոր ոչ մանկավարժական արարք թույլ տվեցիք»: Բայց ով, զարմանք, մի քանի րոպե առաջ այդքան ժողովրդավար էր թվում, շատ զայրացավ իմ այդ հանդուգն արարքի վրա և ասաց, որ դուրս գամ լսարանից: Դրանից հետո ես նրա դասերին չէի նստում: Նա նաև ամբիոնի վարիչ էր:

Եկավ քննության օրը: Ես քաշեցի տոմսը և սկսեցի պատասխանել: Ասեմ, որ վատ չէի պատասխանում: Դասախոսն ասաց, որ պետք է բառ առ բառ նմանությամբ մեջբերեմ տարբեր օրենքներ՝ համապատասխան օրենսգրքից: Ես բնականաբար չէի կարող այդ օրենքները տառ առ տառ հիշել: Այդպես չստացա այդ առարկայից առաջին, հետո երկրորդ քննությունս: Ստացվեց այնպես, որ մնաց վերջին փորձը, որն այդ ժամանակ ուսանողներով մենք անվանում էինք «ռեկտորի գիծ»: Մտա քննության, քաշեցի տոմսը ու սկսեցի բավական լավ պատասխանել: Այդ դասախոսն ինձ ասաց․

«Կամ դու շատ համառ ես, կամ էլ ես պեդանտ եմ»:

«Ինձ թվում ա՝ Դուք պեդանտ եք»:

Նա շատ լավ գիտակցում էր, որ եթե այս անգամ էլ ինձ չդնի, ես պահանջելու էի հանձնաժողով: Եվ նա ինձ նշանակեց 3: Ինձ համար դա նշանակում էր զրկվել գերազանց առաջադիմությունից ու կարմիր դիպլոմից, որն այդ ժամանակ մեզ համար այնքան բաղձալի երևույթ էր: Իմ մայրը երազում էր, որ իր տղան կարմիր դիպլոմով ավարտի ու ես ամեն-ինչ անում էի, որ դա լիներ:

Անցավ շուրջ 2 տարի: Վերջին 5-րդ կուրսում մենք հնարավորություն ունեինք վերահանձնելու 4 քննություն: Եթե ես այդ դասախոսի առարկան թեկուզ 4 ստանայի, ապա կստանայի կարմիր դիպլոմ: Եվ ես դիմում գրեցի՝ այդ առարկան վերահանձնելու համար: Այդ դասախոսը պարբերաբար ինձ տեսնելիս քմծիծաղ էր տալիս, որովհետև ամեն-ինչ անելու էր, որ քննությունը չվերահանձնեմ: Ես էլ ասում էի, ինչ լինում է, թող լինի: Քննության վերահանձնման օրը մոտենում էր, մեկ էլ ֆակուլտետում ասացին, որ այդ դասախոսը մահացել է: Նշանակեցին ամբիոնի վարիչի պաշտոնակատար և ես քննության վերահանձնումը 5 ստացա, հետո գերազանց բոլոր պետական քննությունները և արդյունքում՝ կարմիր դիպլոմ:

Միքայել ԲԱԴԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 101

Մեկնաբանություններ