Ինչպես և կանխատեսվում էր, առաջիկա խորհրդարանական ընտրությունների հիմնական ինտրիգը ձևավորվում է ընդդիմադիր դաշտում։ Իսկ թեման հետևյալն է՝ ո՞վ կլինի ընդդիմության առաջին ջութակը։
Նախկին իշխանությունների գործելաոճը սահուն կերպով շարունակում են նորերը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վերջերս իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել՝ առաջիկա ընտրություններին ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին:
Քաղաքական ուժերը օրենքի պահանջով ԿԸՀ ներկայացրին ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու նախընտրական ցուցակները:
Ընտրություններին մասնակցելու է քաղաքական 11 ուժ, որից 2-ը՝ կուսակցությունների դաշինք:
Առաջիկայում Հայաստանում շարքային ընտրություններ չեն ընթանալու. դրանք առանցքային են բոլոր առումներով։ Նախ և առաջ՝ պետականության, երկրի անվտանգության, արժեքային համակարգի և, վերջապես, ինչպիսի ապագա է կերտվելու Հայաստանում։
Երևանի փողոցների ասֆալտին տպված «Մենք գալիս ենք» գրությունը վերջապես բացահայտեց իր հասցեատիրոջը: «Հանրապետություն» և «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունները նախընտրական «Մենք» դաշինքն են կազմել, և հենց այդ նշանաբանով էլ պատրաստվում են ներկայանալ ընտրողներին:
-Հեղափոխության հաղթանակին հասնելու համար պետք է ինքներս մեզ վրա աշխատենք, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր վրա աշխատի, մտածելակերպը փոխի, պատասխանատու լինի, գիտակցի, որ մեր երկրի ճակատագիրն ինքն է որոշողը։
Այս օրերին` ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին, քաղաքական հիմնական և թեժ քննարկվող թեմաներից մեկն առնչվում է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ այդ ընտրություններին մասնակցությանը։
Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց խոսում է Ադրբեջանից էլեկտրաէներգիա ներկրելու հեռանկարի մասին (տե՛ս 27.08.2026 թ. հայտարարությունը)։
Հիմնավորումը հետևյալն է. Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների դինամիկ զարգացման պայմաններում կարող է էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ, որը հնարավոր կլինի ծածկել միայն ներմուծման միջոցով...