-
16.04.2018|
13:40
Կառավարությունը՝ գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, իսկ վարչապետը որոշում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները` «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
-
16.04.2018|
13:39
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ ընդդիմադիրների գործողությունները կարող են խանգարել վաղը ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությանը։
-
16.04.2018|
13:37
Շտապօգնության մեքենաները փողոցների փակ լինելու պատճառով մեծ դժվարությամբ ու ուշացումներով են կանչերը սպասարկում` ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
-
16.04.2018|
13:34
Tert.am-ի հետ զրույցում Աժ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով տեղեկություններին, թե խմբակցությունում շատերը ցանկանում են կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, հաստատեց տեղեկությունները՝ ասելով, որ կան թեր և դեմ մոտեցումներ, ու փորձում են միավորել այս երկու մոտեցումները:
-
16.04.2018|
13:32
Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը` «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀԿ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:
-
16.04.2018|
13:31
ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է հասել ԱԺ շենք՝ հաշվի առնելով, որ Երևանի փողոցներում երթևեկության կաթվածահար վիճակի է:
-
16.04.2018|
12:04
Երևանի մետրոպոլիտենի գնացքները կանգառներ չեն կատարելու «Բաղրամյան» կայարանում` տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը։
-
16.04.2018|
12:02
Երևանի Բաղրամյան պողոտա, որի երթևեկությունը Մոսկովյան փողոցի կողմից արգելափակված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցարարների կողմից, ժամանեցին ոստիկաններ:
-
16.04.2018|
12:02
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները երրորդ գիշերն անցկացրին Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Գիշերը միջադեպեր չեղան, ոստիկանական որևէ գործողություն չիրականացվեց։
-
16.04.2018|
12:01
Առավոտյան մի խումբ ակտիվիստներ մոտ 10 րոպեով արգելափակեցին երթևեկությունը Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում: Նրանք որոշեցին տեղափոխվել մեկ այլ՝ «Երիտասարդական» կայարան, և դադարեցրին ակցիան «Հանրապետության հրապարակ» կայարանում: