-
16.04.2018|
12:00
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 16-ին, առավոտյան, իրականացնել գործողություններ, որոնց զգալի մասը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտում են և իրենց դրսևորման պարագայում առերևույթ իրավախախտման հատկանիշներ են պարունակելու՝ առաջացնելով օրենքով սահմանված պատասխանատվություն», հայտարարում է Հայաստանի ոստիկանությունը:
-
16.04.2018|
11:59
Առավոտյան մոտ կես ժամով արգելափակվել էր երթևեկությունը Երևանի Կիևյան կամրջի վրա: Լենինգրադյան փողոցի կողմից երկու ավտոմեքենաներ թեք կանգնել էին կամրջին և խոչընդոտում էին երթևեկությունը:
-
16.04.2018|
11:58
Քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագրի շրջանակներում ուսանողները փակեցին Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկը։
-
16.04.2018|
11:57
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին գլխավորող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները առավոտյան փակեցին Երևանի Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկը՝ թույլ չտալով տրանսպորտի երթևեկությունը Բաղրամյան պողոտայով:
-
15.04.2018|
23:07
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքում ելույթից հետո լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց հարցը, թե ինչու էր հանրահավաքը սակավամարդ:
-
15.04.2018|
23:04
Մեր խնդիրը ՀՀԿ խմբակցության պատգամավորների մուտքը արգելափակելն է: Եթե այդ խնդիրը լուծենք` կարծում եմ, որ մեր գործընկերներն առանձնապես մեծ ցանկություն չպետք է ունենան ԱԺ մտնելու, եթե ինչ-որ թուղթ մոռացած չլինեն ներսում` Ֆրանսիայի հրապարակում լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Ելք» դաշինքի մյուս անդամների` ԱԺ մտնելու մասին հարցին:
-
15.04.2018|
23:01
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի խոսքով՝ ԱԺ նիստերի անցկացման բռնի ձախողումը և դրա հետևանքով վարչապետի ընտրության հետաձգումը չի կարող հիմք լինել Ազգային ժողովի արձակման համար:
-
15.04.2018|
22:56
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը, որը պետք է մեկնարկի երկուշաբթի առավոտյան ժամը 8։15-ից։
-
15.04.2018|
22:44
«Մենք ունենք հանրային լրջագույն համակրանք և այդ համակրանքը պետք է վերածենք հանրային համընդհանուր գործողության», - այսօրվա հանրահավաքին հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
-
15.04.2018|
11:15
Կուսակցության խորհրդի նիստը կուսակցականների համար է, մենք իրականացրել ենք արտագնա նիստ և առաջին անգամ չէ, որ կուսակցությունը իրականացնում է արտագնա նիստեր` ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ծաղկաձորում տեղի է ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստին: