-
01.02.2018|
14:43
Պարզվում է, որ Հայաստանի կառավարությունները լավ չեն աշխատել, քանի որ նիստերին մասնակցող լրագրողները կաշկանդում են գործադիր մարմնի անդամներին: Միակ եզրահանգումն ու միակ բացատրությունը սա է այն օրենքի նախագծի, որն այսօր կառավարության նիստում ներկայացրել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
-
01.02.2018|
13:14
Խորհրդարանական կառավարման համակարգին լիարժեք անցումից հետո կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ:
-
01.02.2018|
13:10
Հունվարի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ ուրախ է ընդունելու Հայոց Եկեղեցու հարազատ զավակին, ում հայրենասեր ու եկեղեցանվեր ոգին իր գործնական դրսևորումներն է ունեցել անցնող տարիներին ազգային կյանքում:
-
31.01.2018|
12:37
Երբ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց նախագահի պաշտոնում առաջադրել իմ թեկնածությունը՝ շատ անսպասելի չէր, բայց դրանից առաջ խոսակցություն չէր եղել նախագահի հետ, բնական է, որ ես իրենից պետք է ժամանակ խնդրեի, և սա ձև չէ` ասել է Արմեն Սարգսյանը «Շանթին» տված հարցազրույցում։
-
31.01.2018|
12:36
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը «Շանթին» տված հարցազրույցում պատմեց իր մանկության մասին: «Մեծահարուստ չեմ ծնվել: Ապրել եմ, ինչպես` դուք, գուցե ապրել եմ ավելի ծանր մանկություն: Հորս կորցրել եմ 10 տարեկանում: Մայրս ինձ ու քրոջս պահելու համար աշխատել է երկու տեղ` առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ը»:
-
31.01.2018|
12:34
Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը «Շանթին» տված հարցազրույցում հերքել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերը: ««Լիդիանի» պատմությունը՝ հերթական սուտ լուրերից մեկն է։
-
31.01.2018|
12:32
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` դառնալ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն, Արմեն Սարգսյանի համար «անսպասելի սպասված էր»:
-
31.01.2018|
12:31
Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Վազգեն Սարգսյանի հետ հակասությունների ու վեճի մասին շրջանառվող խոսակցություններին և ասել` սուտ լուրեր են, որ կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն երկրում ներքին, այլ նաև միջազգային հարաբերությունների վրա:
-
30.01.2018|
03:18
ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
-
30.01.2018|
03:16
ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ՀՅԴ բյուրոյում հանդիպման ժամանելուց հետո լրագրողներին տեղեկացրել է, որ շարունակելու է հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, որից հետո կայացնելու է որոշումը: