-
30.12.2017|
23:49
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը մեկ տարով՝ մինչև 2019-ի հունվարի 8-ը երկարաձգելու մասին:
-
29.12.2017|
14:04
«Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի` դեկտեմբերի 28-ին Գյումրիում ասել է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
-
29.12.2017|
14:01
2018-ը Հայաստանում լի է լինելու մի քանի կարևորագույն հոբելյաններով, նաև լի է լինելու աննախադեպ իրադարձություններով և դիվանագիտական իրադարձություններով, Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
-
29.12.2017|
14:00
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին չի զարմացնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանն ի պատասխան, որ Սիրիայի նախագահը ահաբեկիչ է:
-
29.12.2017|
13:59
Հարաբերությունները բավական դրական զարգանում են բոլոր ուղղություններով՝ թե գործադիրի, թե խորհրդարանական մակարդակով, թե ժողովուրդների, թե տնտեսական ու քաղաքական լուրջ հնարավորություններ կան այդ պոտենցիալը զարգացնելու:
-
29.12.2017|
13:57
«Կարծում եմ՝ Ադրբեջանում շատ ավելի լավ գիտեն, որ նման հայտարարությունները հիմնազուրկ են, անհիմն են և անհեթեթ են»` այսպես մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովի հայտարարությունը, թե Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել առավել ընդարձակ ինքնավարություն:
-
29.12.2017|
13:49
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ ԱԳՆ ընդունելությանը: Նա շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին տոների կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է նաև Երևանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին՝ խնդրելով նրանց իրենց գործընկերներին ևս փոխանցել իր բարեմաղթանքները:
-
29.12.2017|
13:47
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է լրագրողների տարեմուտը, մաղթել առողջություն, երջանկություն, սեր, խաղաղություն և ջերմություն նրանց ընտանիքներին:
-
29.12.2017|
13:45
Տարեվերջը լիքն է անակնկալներով` մեկ նախագահն է Վրաստան գնում, մեկ վարչապետն է հարցազրույց տալիս, իսկ երեկ պարզվեց, որ Հայաստանում նաև ժուռնալիստների միություն կա։ Եվ ի՞նչ միություն:
-
29.12.2017|
13:41
Ո՞վ կմտածեր, որ այսքան հարթ ու հանգիստ անցած 2017-ի վերջին հանկարծ ինչ-որ հարց կծագի։ Խիստ փիլիսոփայական` կա՞ն, թե՞ չկան անփոխարինելի մարդիկ, որ շատ կոնկրետ ենթատեքստ ունի` անփոխարինելի՞ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ։