-
12.12.2017|
09:56
Օր կամ շաբաթ չի լինի, որ Հայաստան երկրի բարձրագույն իշխանական կառույցները հարգելի հպատակներին չավետեն իրենց և միջազգային հանրության միջև ձեռք բերված հերթական աննախադեպ ձեռնարկի մասին, ինչի շնորհիվ է՛լ ավելի կբարելավվի ՀՀ տնտեսական միջավայրը, կբարեփոխվեն մեր կենցաղն ու առօրյան, կյանքը դրախտի կվերածվի։
-
12.12.2017|
09:51
Անցած շաբաթ ՏԻՄ ոլորտը ցնցվեց. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացեիբաց հայտարարեց, որ թույլ չեն տալու համայնքի ղեկավարներին փոշիացնել պետական միջոցները: Ավելին, նախագահը հստակ հասկացրեց, որ քաջատեղյակ է որոշ համայնքապետերի վայ-գործունեությանը:
-
12.12.2017|
00:57
Որքան էլ տարօրինակ է, այնուհանդերձ, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կերպ չեն ազդում հայաստանյան ներքաղաքական «անդորրի» վրա, ուր միտքը քուջուջ է անում մեկ բանի շուրջ` ով է լինելու Հայաստանի ապագա վարչապետը, երբ հարցն ինքնին անիմաստ է, որովհետև բոլորն էլ գիտեն`ով:
-
09.12.2017|
00:30
ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
-
08.12.2017|
03:22
Կառավարության համակարգված աշխատանքն այս տարի կանդրադառնա նաև լրատվական միջոցների վրա` տարեվերջյան ասուլիսներով հաշվետվություններ ներկայացնելու կարգը կփոխվի։ Գործադիրին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` այս անգամ նախարարությունները կխոսեն միայն ԱՎԾ-ի հաշվետվությունից հետո։
-
08.12.2017|
03:13
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից աշխարհը խառնեց իրար: Այս անգամ` Երուսաղեմի համար: Նա ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք: Քայլ, որ չի արել նույնիսկ Իսրայելը` մայրաքաղաք անվանելով Միջերկրականի ափին գտնվող Թել Ավիվը:
-
01.12.2017|
10:16
Տնտեսավարողի համար բարենպաստ առողջ պայմանների ձևավորումը տնտեսական դաշտը բարելավելու լավագույն մոդելն է: Երևի թե սրանով է պայմանավորված վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը տնտեսության զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարներին և ՊԵԿ-ի նախագահին՝ կառավարության երեկվա նիստից առաջ:
-
01.12.2017|
10:15
Չնայած պետբյուջեի ոչ մեծ հնարավորություններին, ՊՆ-ն կշարունակի զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին գործնական աջակցությունը:
-
01.12.2017|
09:37
Նորություն չէ, որ Հայաստանում պաշտոն ունեցող անձն ամեն ինչ անում է, որ պետական կառավարման համակարգ «ներմուծի» իր հարազատ-ծանոթ-բարեկամներին: Այս կառավարության հայտարարած օպտիմալացման պատճառով ևս իրենց աշխատանքից զրկվում են հիմնականում ոչ յուրայինները:
-
29.11.2017|
19:46
Այսօր, ինչպես կանխատեսելի էր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Ելք» խմբակցության՝ Հայաստանի մասով ԵԱՏՄ պայմանագիրը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծին: