-
30.09.2017|
13:23
«Ներում շնորհելուց առաջ վերլուծվում են բազմաթիվ գործոններ: Այս պահին պատրաստ չեմ արձագանքելու Ձեր բարձրաձայնած դեպքին, թե ինչ գործոններ են վերլուծվել, սակայն վստահեցնում եմ, որ բոլոր գործոնները վերլուծվել են»,- կառավարության երեկվա նիստից հետո իր հաշվետվություն-ասուլիսում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
-
29.09.2017|
01:55
Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի «ընկերն» է, բայց խմբակցության անդամներին հրահանգել է չխնայել նրան ու քննադատել որքան կարող են: Ինչո՞վ է արժանացել նրա ընկերն այսպիսի մեծ «պատվի»: Պարզվում է՝ քաղաքականության մեջ ընկերությունը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում են կոալիցիոն պայմանավորվածությունները:
-
29.09.2017|
01:15
Ո՛չ: Եթե ապավինենք ներքին ռեսուրսին: Այո՛: Եթե «դուրսը» ցանկանա: «Դուրսն» այս դեպքում ունի հիբրիդային պատկեր: Բայց` ամեն բան հերթով:
-
26.09.2017|
00:45
Ընդդիմադիրներին համախմբելու կոչ է հնչել կրկին, այս անգամ` բանտից: Նախօրեին անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հորդորել է համախմբվել և ստեղծել ազգային դիմադրության ճակատ: Հետաքրքիր է, որ թվարկված գործիչների մեծ մասը տեղյակ չէ, որ Սէֆիլյանն իր հաշվով քաղաքական նպատակներ ունի:
-
24.09.2017|
00:32
Մարզահամերգային համալիր ոտք դնելու համար լրագրողներին առանձին մուտք էր հատկացված:
Ավագ որդուցս կրտսեր անվտանգության ծառայության աշխատակիցը հարցնում է ով լինելս, հավատարմագրման ցուցակով ստուգում, պայուսակս բացել տալիս, զննում և ասում.
-Անցե՛ք:
-
23.09.2017|
23:31
Որո՞նք են մեր թույլ կողմերը: Մեր ամենակարևոր թերությունը թույլ իշխանություններն են: Թույլ ասելով պետք է հասկանալ պետության, ազգի շահին անտեղյակ, երկրի զարգացման հնարավորություններին ու պահանջներին անհամապատասխան, առաջընթացի վերաբերյալ պատկերացումների բացակայությամբ, համազգային նպատակների խեղաթյուրմամբ իշխանություններ: Այլ առումներով այսօրվա իշխանություններն ուժեղ են:
-
22.09.2017|
04:23
Այս շաբաթ հայաստանյան հանրության ուշադրության կենտրոնում, իհարկե, Հայաստան-Սփյուռք համաժողովն էր։ Սակայն պարզվեց՝ նույնիսկ տարածաշրջանում այսօր տեղի ունեցող բոլոր գործընթացները՝ Արցախի հարցի շուրջ քննարկումներից մինչև Հայաստան-Սփյուռք համաժողով, ի զորու չեղան ստվերելու մեր հանրության ընկալմամբ գլխավոր իրադարձությունը՝ 2018 թվականի հնարավոր վերադասավորումները և, մասնավորապես, վարչապետի հարցը։
-
22.09.2017|
01:32
Բոլորը, այդ թվում` Կարապետյանների կոնգլոմերատը, հասկանում են 2018-ի դիլեման. այն է` ոչ միայն Սերժ Սարգսյանն է որոշելու, այլև ինքն է լինելու, այսպես ասած, իր իսկ «իրավահաջորդը», որքան էլ այդ հարցում հայեցողական լինի Ռուսաստանի դերակատարությունը: Ընդ որում, մեր տեղեկություններով, նույն այդ կոնգլոմերատը համաձայն է նաև նման հեռանկարի (չնայած այլ ելք էլ չունի):
-
20.09.2017|
16:43
Վարչապետ Կարեն Կարապետյանը Արտաշատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել: Նա Արարատի ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Բենիամինյանն է: Թեև քաղաքապետի ընտրություն նախատեսված է նոյեմբերին, բայց ակնհայտ է, որ քաղաքապետ դառնալու է ՀՀԿ-ի այս թեկնածուն: Սա են ապացուցում ՏԻՄ բոլոր ընտրությունների արդյունքները, երբ պարզ է դառնում, որ ում կողքին կանգնում է ՀՀԿ-ն, նրան էլ քաղաքագլուխ են «դարձնում»:
-
19.09.2017|
18:32
«Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե որոշ ՀՀԿ-ականներ հայտարարում են, որ 2018-ին Սերժ Սարգսյան վարչապետին այլընտրանք չկա, ասել է Կարեն Կարապետյանը:
blank" class="zoomgraphics">.