-
13.09.2017|
19:17
Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ պատասխանելով «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճման մասին «Ազատության» հարցին:
-
12.09.2017|
22:55
Իշխան Զաքարյանը հայտնվեց ու արդեն երկրորդ օրն է` գալիս է խորհրդարան, իհարկե, դեռ միայն կոճակ է սեղմում և հեռանում: Մինչ այդ նա հարցերից խուսափելու համար հայտարարեց, որ կայքերից մեկին հարցազրույց է տվել:
-
12.09.2017|
00:55
Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը, որն իրեն ընդդիմադիր է համարում, չի կարող իշխանության առաջին դեմքերին գնահատական տալ, որովհետև նրա համար առաջնայինը ընկեր-խնամի-բարեկամական կապերն են:
-
12.09.2017|
00:52
Քաղաքական նոր սեզոնի մեկնարկը ազդարարեց հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական դերակատարների բացահայտ, ինչպես նաև ստվերային ակտիվացումը: Եվ եթե բացահայտ խաղացողների գործողությունները հանրության աչքի առաջ են, ապա ոմանց գործունեությունը ոչ միայն խոր քողարկված է, այլև որոշ դեպքերում նույնիսկ անսպասելի:
-
11.09.2017|
21:05
Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն 50+1 ձայներն է տարել և վարչապետի թեկնածուին որոշողն ու առաջադրողն ինքն է, խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Հարցին, թե խմբակցությունը համաձայն կլինի, եթե ՀՀԿ-ն առաջարկի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Ծառուկյանն ասաց, որ եթե-ով հարցերի չի ուզում պատասխանել։
-
09.09.2017|
13:27
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովի բացմանը, լսել ներկայացված զեկույցներն ու փորձագիտական առաջարկությունները: Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում և ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ:
-
09.09.2017|
09:27
ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունները վերանայման կարիք չունեն` սեպտեմբերի 8-ին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք» խմբակցության նախաձեռնությանը:
-
09.09.2017|
09:11
«Նպատակահարմար չի եղել, առաջնային չի եղել, չենք մասնակցել»`ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հարցին, որը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց։
-
08.09.2017|
17:17
Շա՜տ յուրահատուկ ընդդիմություն ունենք: Խոսում են երկրորդական հարցերից, կարևորները մի կողմ թողնելով: ՈՒ ամենազավեշտալին այն է, որ ակտիվ են ոչ թե խորհրդարանական կամ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, այլ քաղաքային, այն է` տեղական ինքնակառավարման օղակում հայտնված ընդդիմության ներկայացուցիչները:
-
08.09.2017|
00:12
Վարչապետ Կարեն Կարապետյանի վարչապետությունն ընթացավ այնպես, ինչպես բոլորինը. եկավ-տեսավ-հասկացավ` շա՜տ դժվար է: Դժվար է ոչ միայն տնտեսության, այլև մնացյալ, հատկապես քաղաքական առումով. անգամ մեկ տարի անց Կարեն Կարապետյանը քաղաքական խաղի բաղկացուցիչ չկարողացավ (կամ չցանկացավ) դառնալ: