Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Վերաբացվել է Այգեշատի մանկապարտեզը

Վերաբացվել է  Այգեշատի մանկապարտեզը
17.05.2012 | 03:48

Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում օրերս վերաբացվել է հիմնանորոգված, հարմարավետ կահավորված, մեթոդական գրականությամբ, խաղալիքներով և այլ դիդակտիկ-ուսումնական պարագաներով հագեցած մանկապարտեզի մասնաշենքը:
Ըստ մարզպետարանի տեղեկատվության, կառույցը, որի շինարարական աշխատանքների իրականացման համար «Մարզի հրատապ խնդիրների լուծման առաջին ծրագրի» միջոցներից ծախսվել է 28 մլն դրամ, նախատեսվել է համայնքի շուրջ 40 նախադպրոցական տարիքի երեխաների համար:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ