Հայոց մեր օջախներում հիմա ամանորյա եռուզեռ է. տոնածա՛ռ, եփութա՛փ, նախապատրաստվում ենք` կարողացածներիս չափով: Շատերս, անգամ, փորձելու ենք սեփական հասակներիցս ավե՜լ թռչել` վերջին մեր ոսկեղենը լոմբարդ տանելով... որ հարևան-բարեկամներից հետ չմնանք և այլն:
Այս գիշեր Նեթանյահուն ռմբակոծել է Սիրիայի թուրքական ազդեցության գոտում գտնվող օդանավակայան:
Թուրքերը վրդովված են, Նեթանյահուն շարունակում է զգուշացնել, որ թուրքական ազդեցության ընդլայնում Սիրիայում թույլ չի տալու, քանզի դա Իսրայելի համար սպառնալիք է...