07.10.2015|
12:18
Հոկտեմբերի 7-ին ժամը 18։00-ին, Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտում տեղի կունենա «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ տպագրված Ղազար Միրզոյանի և Անահիտ Մխիթարյանի հեղինակած «Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: