Այս անկեղծ տողերը գրվեցին ուղիղ մեկ տարի առաջ, իրանահայ բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաք»` իրոք բացառիկ ստեղծագործության ոգևորիչ ընթերցանության անմիջական տպավորությամբ, գրվեցին տեղնուտեղը, ընթերցումն ավարտելուն պես:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն առաջարկել է իր սեփականությունը հանդիսացող շուրջ 1219 քմ եռահարկ կապիտալ շինությունը տրամադրել և այդ շինության տարածքում ստեղծել Ազգային Սինեմատեք՝ Հայաստանի Ազգային կինոթանգարան կրթական-մշակութային-զբոսաշրջային խոշոր կենտրոն:
«Իրատեսի» հյուրը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի գիտխորհրդի անդամ, բանասիրության դոկտոր, գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆՆ է:
Մարտի 12-ին, ժամը 18:30-ին «Գյոթե-կենտրոնում» կկայանա գերմանացի լուսանկարիչ Քարստեն Ռաբեի դասախոսությունը։ Լուսանկարիչ և համադրող Ռաբեն Երևան է ժամանել Համբուրգից։ Իր լուսանկարները տարբեր ցուցահանդեսներում նա սկսել է ցուցադրել 2000-ական թվականներից սկսած։
Հայտարարությունն այն մասին, որ չունենք` նոր հայկական կինո, քննադատությունների է արժանանում: Կա հակառակ կարծիք, որ ամեն ինչ արվել է` նոր լավ կինոն հանրությանը չհասցնելու համար:
Փարիզի «Լույսի արվեստանոց» թվային արվեստի կենտրոնում աննախադեպ ցուցադրություն է բացվել` «Վան Գոգ. Աստղային գիշեր»: Այցելուները ընկղմվում են նիդեռլանդացի նկարչի կտավներում, շրջում են արևածաղիկների, ձիթենիների ու կիպարիսների մեջ:
Այս գիշեր Նեթանյահուն ռմբակոծել է Սիրիայի թուրքական ազդեցության գոտում գտնվող օդանավակայան:
Թուրքերը վրդովված են, Նեթանյահուն շարունակում է զգուշացնել, որ թուրքական ազդեցության ընդլայնում Սիրիայում թույլ չի տալու, քանզի դա Իսրայելի համար սպառնալիք է...