Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հաղթեցին բրազիլացիներին

Հաղթեցին բրազիլացիներին
03.06.2012 | 14:26

Աշխարհի 2014 թվականի ֆուտբոլի առաջնությանն ընդառաջ Մեքսիկայի հավաքականն ընկերական հանդիպում ունեցավ աշխարհի հնգակի չեմպիոնների հետ: Ի հաշիվ գրագետ կառուցված պաշտպանության ու նույնքան գրագետ հարձակումների ու հակահարձակումների, մեքսիկացիները կարողացան երկու անպատասխան գնդակ խփել բրազիլացիների դարպասն ու հաղթանակ տոնել: Մեքսիկացիներից չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Սանթոսը, ում պարաշյուտի պես կախած գնդակը չվերցվողների շարքից էր, իսկ հաջողությունը տասնմեկմետրանոցից ամրապնդել է Էրնանդեսը: Հետաքրքրական է, որ

խաղի ընթացքում Մեքսիկայի հավաքականի մարզիչը հերթով փոխարինում էր իր առաջատար խաղացողներին` այդպես էլ չվնասելով թիմի խաղային ձեռագիրը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ