Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իտալիան կիսաեզրափակչում է

Իտալիան կիսաեզրափակչում է
25.06.2012 | 01:36

Յուրաքանչյուր խաղում առնվազն մեկ գոլ տեսնելուն վարժված մարզասերին անգլիացիներն ու իտալացիները համատեղ ուժերով (առաջիններն առանձնահատուկ ջանասիրությամբ) հիշեցրին, որ խաղի մեջ կարող է լինել և 0:0 հաշիվ: Իհարկե, սա չի նշանակում, թե պայքարը սուր բնույթ չէր կրում, թիմերը պատրաստակամ «գլորվում» էին լրացուցիչ ժամանակահատված, իսկ թե այնտեղ էլ ոչինչ չստացվեր, դեպի ֆուտբոլային «ռուլետկա»: Ի վերջո խաղի լրացուցիչն էլ անպտուղ մնաց, և ամեն ինչ հանձնվեց նորին գերազանցության պատահականության տնօրինությանը: Այն այս անգամ ժպտաց իտալացիներին: Թող վիրավորական չհնչի Անգլիայի հավաքականի երկրպագուների համար, եթե ասեմ, որ իտալացիների համեմատ շատ ավելի զորեղ հարձակողական գիծ ունեցող գերմանացիների համար անգլիական պաշտպանությունը ծվատելը խնդիր չէր լինելու: Այնպես որ` ֆուտբոլասերներս, ի դեմս Իտալիա-Գերմանիա դիմակայության, ստացանք շատ ավելի պակաս կանխատեսելի կիսաեզրափակիչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

class="footer-right"> . կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am