«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Հայաստանն ու Արցախը տարբեր աշխարհներ են»

«Հայաստանն ու Արցախը տարբեր աշխարհներ են»
19.07.2012 | 21:48

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը դիտորդական առաքելությամբ գտնվում է Լեռնային Ղարաբաղում, «Իրատես de facto»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն այցելել է Մարտակերտի 4 գյուղերի ընտրատեղամասեր և խախտումներ չի արձանագրել: «Մենք խոսել ենք ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց հետ, ցուցակների, ընտրակաշառքների, ճնշումների հետ կապված պրոբլեմներ չեն մատնանշել»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը` հավելելով, որ արցախյան ընտրությունները համեմատության եզր չունեն հայաստանյան վերջին ընտրությունների հետ: «Տարբեր աշխարհներ են: Համեմատելն անհնար է: Այստեղ ոչ ոք չի բողոքում ընտրացուցակներից, ընտրակաշառքից,- ասաց ընդդիմադիր գործիչը։- Պատճառը գուցե պատերազմական իրավիճակն է, որ համախմբում է մարդկանց, գուցե արցախցիների բնավորությո՞ւնը»:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ