Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իմ չափանիշը

Իմ չափանիշը
20.07.2012 | 00:08

Հուլիսի 20

Կատարեք Իմ հրամանները, իսկ արդյունքն Ինձ թողեք։ Այս արեք այնքան համբերատար ու հնազանդ ձևով, ինչպես կուզենայիք, որ տղան ճշտորեն հետևի այն կանոններին, որոնք տրված են գումարման գործողությունը կատարելու համար` առանց առարկությունների ու հարցեր տալու։ Քանի որ, եթե գործողությունը կատարեք ըստ տված կանոնի, պատասխանն անսխալ կլինի։ Իմացեք նաև, որ Իմ կողմից տված հրամանները արդեն իսկ իրագործված են Իմ միջոցով հոգևոր աշխարհի մեջ` իրականացնելու համար ձեր նյութաշխարհի պայմաններում պահանջված արդյունքը։ ՈՒստի ճշտորեն հետևեք Իմ կանոններին։
Աստվածային առաջնորդության կատարելությունը կայանում է Իմ կանոններին հավատարիմ կերպով հետևելու մեջ։ ՈՒրիշ կանոնների հետևելը կարող է աղետի հանգեցնել։ Եթե անգամ այն տրված է իմաստուն մարդու կողմից։
Քո անձնական կյանքն ու նկարագիրը, ինչպես նաև քո փորձառությունն ու կարողությունները որոշ չափով պակաս կլինեն, սակայն երբ հետևես Ինձ ու կատարես Իմ թելադրանքները, գործադրած կլինես հրահանգներ և հանձնարարություններ, որոնք տրված են քո ճանաչումին և հիմնված` իրենց ստույգ արդյունքի վրա։
Ամեն մի անհատի սահմանված է այսպես քայլել ինձ հետ. այսինքն` գործել աստվածային իրավասության ներքո` լցված ու զորացած աստվածային ուժով։
Ես քեզ սովորեցրել եմ սիրել պարզությունը։ Աշխարհն ինչ կուզի, թող մտածի. երկրավոր նպատակներն ու խարդավանքները քեզ համար չեն։ Ախ Իմ որդիներ, անչափ անհրաժեշտ է, որ դուք Ինձնից սովորեք Իմ մասին։ Պարզությունը հանգիստ է բերում, աննման հանգիստ ու զորություն։ Այս բանն աշխարհին գուցե անմտություն թվա, բայց այն Ինձ համար աստվածայինը ճաշակելու նախանշանն է։ Երբեք մի առաջնորդվեք աշխարհի չափանիշներով։ Դուք շարժվեք միայն Իմ չափանիշներով։

Դիտվել է՝ 12168

Մեկնաբանություններ