Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Թուրքական ձեռագիր

Թուրքական ձեռագիր
20.11.2012 | 17:59

Չեմպիոնների լիգայի հերթական հանդիպման շրջանակում Թուրքիա ժամանած «Մանչեստր Յունայթեդի» ֆուտբոլիստներին Ստամբուլի ոստիկանությունը, պրովոկացիաներից տագնապած, հարկադրված է եղել օդանավակայանից հանել շենքի կողային ելքից: «Գալաթասարայի» երկրպագուներն այդ ընթացքում հասցրել են ճայթուկներ տրաքացնել, վնասել սպասասրահի ելքի դռները, ստեղծել սարսափելի աժիոտաժ: Իրավիճակը լիցքաթափելու համար ոստիկանությունը կիրառել է գազ, գործի դրել մահակներ: Եթե ֆուտբոլիստների անվտանգությանն ուղղված ջանքերը չբազմապատկվեն, դժվար չէ գուշակել, թե ինչեր կարող են տեղի ունենալ բուն խաղի ընթացքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ