Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Մեկ ութերորդում` վեց հոգի

Մեկ ութերորդում` վեց հոգի
03.12.2012 | 11:47

Նախորդ օրերին Հայաստանի ընտրանու ունեցած երեք կորստին բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չորրորդ օրը ավելացավ և վանաձորցի 91 կիլոգրամ քաշային Ռաֆայել Սիմոնյանը, ով անզոր եղավ Ավստրիան ներկայացնող մարզիկի նկատմամբ քիչ թե շատ դիտարժան մարտ վարել: Բարեբախտաբար հաղթական եղան Եվրոպայի պատանեկանի արծաթե մեդալակիր, 52 կգ քաշային, երևանցի Հենրիկ Մոքոյանի ու գերծանրքաշային, էջմիածինցի Նարեկ Մելքոնյանի մարտերը: Առաջինը հաղթեց հորդանանցի (22:11), երկրորդը՝ թուրք մարզիկին (15:13):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ