«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Զինծառայողի կյանքը փրկվել է

Զինծառայողի կյանքը փրկվել է
10.01.2013 | 21:39

Օրեր առաջ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս ) զինծառայող տղայի կյանքը փրկելու համար ֆեյսբուքյան իր էջում խնդրել էր սոցցանցի բոլոր օգտատերերից 3-րդ խմբի, բացասական ռեզուսով արյուն տրամադրել, նշելով, որ մի քանի գրամ արյունը կարող է փրկել տղային:

Այսօր այցելելով Կոմանդոսի սոցիալական էջ, տեղեկացա, որ անհրաժեշտ արյունը գտնվել է, իսկ տղան փրկվել.
«Զինվորի կյանքը փրկված է: Շնորհակալություն բոլորին, ովքեր անտարբեր չեղան և տարածեցին այս հղումը: Մի քանի րոպեների արդյունքում այդ խմբի բացասական ռեզուսով ունեցող մարդիկ արձագանքեցին»,-գրել է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ