Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Մատչ-ռևանշը` մարտի 23-ին

Մատչ-ռևանշը` մարտի 23-ին
07.02.2013 | 18:46

Անցած տարի Ռոբերտ Շտիգլիցի հետ պայքարում, գերմիջին քաշային կարգում տիրանալով WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտուն, Արթուր Աբրահամը ֆրանսիացի Մեհդի Բուադլայի հետ դիմակայությունում (2012-ի դեկտեմբերի 15) հաջողությամբ պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հիմա եկել է նույն Շտիգլիցի հետ ռևանշի մենամարտ անցկացնելու ժամանակը (չեմպիոնական տիտղոսը կորցրածներն ունեն նման մարտահրավեր նետելու իրավունք): Եթե մրցակցի հետ հաղթական մրցամարտի վայրն այն ժամանակ Բեռլինն էր, ապա մեր բռնցքամարտիկի այս նոր փորձությունը լինելու է Մագդեբուրգում: Հանդիպման օր է նշանակված մարտի 23-ը: Խաղը հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսության եթերով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ