Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Ինձ ուզում են սպանել»

«Ինձ ուզում են սպանել»
10.02.2013 | 20:49

Սենսացիոն այս հայտարարության հեղինակը «Անժիի» հարձակվող Էտօ’Օ-ն է, ով ասել է, որ, վախենալով վնասվածք ստանալուց, հրաժարվել է Աֆրիկայի գավաթի խաղարկությանն ազգային հավաքականի կազմում հանդես գալուց, ինչի համար էլ արժանացել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքին: Բնականաբար ֆեդերացիան անհիմն է համարում մարզիկի հնչեցրած մեղադրանքը: Ֆուտբոլիստը գտնում է, որ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարում են անիրազեկ, կոռումպացված չինովնիկներ, ովքեր էլ ցանկանում են փակել իր բերանը: Տեղեկացնենք, որ ֆուտբոլիստի ու ֆեդերացիայի միջեւ եղած հակասությունն արդեն երկու տարվա պատմություն ունի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ