Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Պատանիները սկսեցին

Պատանիները սկսեցին
08.04.2013 | 19:14

Տաշքենդում այսօր մեկնարկած ծանրամարտի պատանեկան աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից առաջինը մրցահարթակ է ելել հանրապետության ընթացիկ տարվա չեմպիոն, 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանը: Երկամարտում նա ցույց է տվել 185 (85+100) կգ արդյունք, բավարարվել վեցերորդ տեղով: Ի դեպ` այս ցուցանիշը լավագույնն է Եվրոպան ներկայացրած մարզիկների մեջ եւ հինգ կիլոգրամով ավել է հանրապետությունում նրա իսկ ցույց տվածից: Ֆիքսենք` մեդալ չկա, սակայն Մարզպետը ծանրակշիռ ներդրում ունեցավ Հայաստանու ընտրանու համար 2014-ին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի համար վարկանիշային միավորներ ձեռք բերելու հարցում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ