ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ավել քան համեստ արդյունք

Ավել քան համեստ արդյունք
09.04.2013 | 21:12

Ծանրամարտի պատանեկան աշխարհի առաջնությունում ավել քան համեստ է եղել Հայաստանի ընտրանուց 56 կգ քաշային կարգը ներկայացրած Դավիթ Գասպարյանի մրցելույթը: Ծանրորդն արդյունավետ է օգտագործել պոկում վարժության առաջին մոտեցումը միայն (90 կգ), իսկ երկրորդ վարժության 105-ից հետո հրաժարվել մյուս մոտեցումներից: Արդյունքում երկամարտի նրա ցուցանիշը կազմել է 195 կիլոգրամ` տասնվեց կիլոգրամով պակաս հանրապետության առաջնությունում ցույց տվածից: Դավիթը հանգրվանել է աղյուսակի քսանյոթերորդ հորիզոնականուն` հավաքականին այդպես էլ չբերելով միավոր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ