ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Բոլոր ազգերը «Նոյ» քաղաքում

Բոլոր ազգերը «Նոյ» քաղաքում
28.04.2013 | 17:59

Հայաստանում նոր, հետաքրքիր գաղափար են փորձում շրջանառության մեջ դնել, որը դեռ փորձության փուլ պիտի անցնի: Հայաստանում «Նոյ» անունով քաղաք պիտի ստեղծել, որտեղ ներդրումներ կանեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Որպես նպատակ, դա պետք է ծառայի ազգերի միավորմանը հոգևոր դաշտում: Այլ խոսքով, Նոյը բոլորի «նախա-նախա» պապն է, և ռուսն ու իրանցին, ամերիկացին, ֆրանսիացին ու այլ ազգերի ներկայացուցիչներ իրենց «լուման» են ներդնելու այդ քաղաքի զարգացման գործում, և, բնականաբար, շահելու է հայկական պետությունը:
Սա հեղինակների հավաստիացումն է, իսկ թե այն երբ ու ինչ մեխանիզմներով պետք է կյանքի կոչվի, ինչպես նաև այլ մանրամասներին մեր ընթերցողներին տեղյակ կպահենք առաջիկայում:
Այս գաղափարի հեղինակների հետ մեր զրույցում առիթ կունենաք հասկանալու, թե ինչ հեռահար նպատակների պետք է ծառայի այդ քաղաքը:
Իսկ սկզբի համար արժե փաստել, որ գաղափարի ջատագովները բավականին համառ են իրենց նպատակը կյանքի կոչելու հարցում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ