ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Արոնյանը Ալյոխինի մրցաշարի հաղթող

Արոնյանը Ալյոխինի մրցաշարի հաղթող
01.05.2013 | 21:56

Ավարտական տուրում սպիտակ խաղաքարերով տանելով հաղթանակ Վաշե-Լագրավի նկատմամբ` Լեւոն Արոնյանը հավաքեց հինգուկես միավոր ու հռչակվեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուս մեծանուն շախմատիստ Ալեքսանդր Ալյոխինի առաջին հուշամրցաշարի հաղթող: Նույնքան միավոր է գրանցված նաեւ իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդի անվան դիմաց, սակայն լրացուցիչ գործակիցներն եղան հօգուտ հայ շախմատիստի: Երրորդը աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր: Նկատենք, որ ընթացիկ մրցաշրջանում սա մեր գրոսմայստերի առաջին հաղթական մրցաշարն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ