Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ռոբոտները կգրավեն պոլիտեխնիկի բակը

Ռոբոտները կգրավեն պոլիտեխնիկի  բակը
02.05.2013 | 17:11

Մայիսի 3-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում (5-րդ մասնաշենքի դիմաց) կանցկացվի «Ռոբոտների օր» (Robotics day) միջոցառումը:

Միջոցառման ընթացքում կցուցադրվեն ռոբոտատեխնիկայի խմբակներում պատրաստված ռոբոտներ, եռաչափ տպիչ (3D printer), խառատային հաստոց (CNC) և այլն: Կցուցադրվի նաև պատրաստի ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակներում կհատկացվի Հայաստանի 50 համայնքների` ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով:

Տեղեկացնենք, որ ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերություն: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Խրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստանը» և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը»:

Դիտվել է՝ 5581

Մեկնաբանություններ