ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Հասարակությունը որևէ քաղաքական ուժի պատանդը չէ

Հասարակությունը որևէ քաղաքական ուժի պատանդը չէ
11.05.2013 | 23:39

Հասարակությանը պետք չէ խաբել խոստումներով, թե իշխանափոխության դեպքում ամեն ինչ դեպի լավն է գնալու: Հասարակությանը պետք չէ զրկանքների գնալու կոչեր անել, որովհետև մեր հասարակության ազնիվ հատվածն արդեն քառորդ դար է, ինչ զրկանքներ է կրում, իսկ պտուղները ճաշակում են սրիկաները: Հասարակությանը պետք չէ մոլորեցնել անիրական, անհող գաղափարներով, որովհետև դրանց ոչ ոք այլևս չի հավատում: Պետք է հասարակության հետ լինել ազնիվ, խոսել տիրող իրավիճակից դուրս գալու ելքերի մասին, հայցել ներողամտություն սեփական սխալների համար: Հասարակությանը պետք է բացատրել, թե ինչ և ինչպես ես պատրաստվում անել երկիրը ճահճուտից դուրս բերելու համար: Հասարակությունը քաղաքական ուժերից ազնվություն է ուզում տեսնել, և երբ չի տեսնում՝ երես է թեքում, որովհետև ոչ ոք պարտավոր չէ հենց այնպես քայլելու, որը չի տանում ոչ մի տեղ: Հասարակությունը որևէ քաղաքական ուժի պատանդը չէ, այդ նրա՛նք են կոչված սպասարկելու հասարակության շահերը, անձնական օրինակ ծառայելու: Եվ՝ ոչ թե հակառակը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ