«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Երկրում տիրող սոցիալական անհավասարությունը բացասական ազդեցություն է թողնում երեխայի վրա»

«Երկրում տիրող սոցիալական անհավասարությունը բացասական ազդեցություն է թողնում երեխայի վրա»
01.06.2013 | 16:20

«Երեխային պետք է ավելի շատ ուշադրություն տրամադրել: Հայաստանի սոցիալական վիճակը գնալով ավելի ու ավելի է վատանում: Դրա հետ մեկտեղ հասարակության մեջ արմատավորվում են բացասական երևույթներ, մարդիկ սովորում են երեխային փող մուրալիս, դպրոց չգնալիս տեսնել: Դա դառնում է մշակույթ և մեր մեջ մտնում է աղքատության մշակույթը: Այսօր ծնվում են երեխաներ, ովքեր չեն ստանում ծննդյան վկայականներ, չեն գրանցվում, չեն հաշվառվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ: Նա ցավ հայտնեց, որ երկրում տիրող սոցիալական անհավասարությունը բացասական ազդեցություն է թողնում երեխաների հոգեբանության վրա: Նրանց վրա բացասաբար է ազդում նաև հայկական ընտանիքներում պահպանվող երեխայի պաշտամունքը:

Լ. Ալավերդյանը գտնում է, որ երեխաների պաշտպանության օրն ավելի շատ համագործակցության և պայքարի օր է, քան տոնական:
«Ժամանակին, մեր առաջին ծրագիրը, որ գրել ենք, երեխաների պաշտապնությանն է վերաբերվել: Հարկավոր է ունենալ նրանց պաշտպանությամբ զբաղվող մի մարմին: Առաջարկել ենք ունենալ հատուկ օմբուդսմեն` երեխաների համար: Երեխաների օմբուդսմենը կարող է գործել հենց բուն օմբուդսմենի գրասենյակում: Դրա առկայությունը կարևոր է»,-նշեց բանախոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ