ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ծանրակշիռ նվաճում

Ծանրակշիռ նվաճում
08.06.2013 | 18:01

Մինսկում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի հերթական առաջնության եզրափակչում հայազգի երկու մարզիկներ, Ռուսաստանի Դաշնությունը ներկայացրած Դավիթ Հայրապետյանն (49 կգ) ու Արմեն Զաքարյանը (64 կգ) նվաճեցին աշխարհամասի չեմպիոնի կոչումը, իսկ մյուս երկուսը` Վազգեն Սաֆարյանցն (60 կգ, Բելառուս) ու Արայիկ Մարությանը (69 կգ, Գերմանիա) հռչակվեցին փոխչեմպիոններ: Եթե այս ամենին գումարենք այն, որ մեկ օր առաջ բրոնզե մեդալներ են նվաճել Հայաստանը ներկայացրած Արամ Ավագյանը (56 կգ), Հովիկ Հովհաննիսյանը (52 կգ, Ռուսաստան) եւ Արտյոմ Հարությունյանը (64 կգ, Գերմանիա), ապա յոթ մեդալը մեկ առաջնությունից ծանրակշիռ նվաճում է: Նյութի մանրամասները` թերթի հերթական համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ