Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Քանի՞ աշխատատեղ է բացվել

Քանի՞ աշխատատեղ է բացվել
11.06.2013 | 15:57

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե քանի աշխատատեղ է ստեղծվել:
Նախարարը նշեց, որ մեզ մոտ գործազրկության մակարդակը կազմում է 17, 6 տոկոս, որը նվազել է նախորդ տարվա համեմատ: Այս պատասխանը չգոհացրեց Արծվիկ Մինասյանին, և նա խնդրեց կոնկրետացնել, թե քանի աշխատատեղ է բացվել: Նախարարը դժվարացավ որոշակի թիվ ասել, միայն կրկնեց, թե տնտեսական աճի պայմաններում հնարավոր չէ, որ նոր աշխատատեղեր բացված չլինեն, իսկ որոշակի թիվ խոստացավ ասել ավելի ուշ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ