ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Թասիբը նաև մարզական կատեգորիա է

Թասիբը նաև մարզական կատեգորիա է
12.06.2013 | 00:29

Մի քանի րոպե առաջ ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային Դանիա-Հայաստան մրցակցությունը: Ընդամենը չորս օր առաջ Մալթայի հավաքականից սեփական դաշտում կրած պարտության դիմաց մեր տղաներն արտագնա խաղում երկրպագուների վիշտը փարատեցին մրցակցի դարպասի քառակի գրավումով` սեփականը պահելով անառիկ: Գոլերից երկուսի հեղինակը Յուրա Մովսիսյանն է, մեկական էլ գրանցվել է Արաս Օզբիլիսի ու Հենրիխ Մխիթարյանի անվան դիմաց: Շնորհավորենք տղաներին, շնորհավորենք մեզ` ափսոսալով, որ նախորդ խաղերում չափազանց շատ բան ենք կորցրել վիճակի մեջ արմատական բեկում մտցնելու համար: Խաղի մանրամասները տես թերթի հերթական համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ