«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ընտանեկան բռնության մասին օրենքը չընդունվեց

Ընտանեկան բռնության մասին օրենքը չընդունվեց
20.06.2013 | 17:23

Քիչ առաջ պարզ դարձավ, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի պահանջը`ընդունելու ընտանեկան բռնության մասին օրենք` չընդունվեց կառավարության կողմից: Պատճառաբանությունը եղել է այն, թե պահանջը հակասահմանադրական է: Կոալիցիայի անդամները գտնում են, որ ՀՀ կառավարությունը պարտավոր էր ընդունել նման օրենք, քանի որ նա միջազգային պարտավորություններ ունի:

Հիշեցնենք, այսօր վաղ առավոտից կանանց մի խումբ բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց, պահանջով` ընդունելու օրենք, որը սահմանփակում կդներ հայ ընտանիքներում կանանց նկատմամբ կիրառվող տարատեսակ բռնություններին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

գ կախող