Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Հայկական պուրակ»` Վարշավայում

«Հայկական պուրակ»` Վարշավայում
26.06.2013 | 13:37

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Վարշավայի «Հայկական պուրակի» անվանակոչման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ պուրակի անվանակոչման որոշումն ընդունել է Վարշավայի քաղաքային խորհուրդը՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության:

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:
Հավելենք, որ Երևանի և Վարշավայի միջև ստորագրվել է Մտադրությունների հուշագիր, ինչը ենթադրում է երկու քաղաքների առավել սերտ համագործակցություն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ