«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կազանում այսօր մեկնարկում է Ունիվերսիադան

Կազանում այսօր մեկնարկում է Ունիվերսիադան
06.07.2013 | 13:23

Կազանում այսօր տեղի կունենա Ուսանողական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Ուսանողների ամառային մրցումները տեղի են ունենում 2 տարին մեկ Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ Ունիվերսիադա-2013-ին կխաղարկվի մեդալների 350 համախումբ՝ 27 մարզաձևից։ Մրցումները կտևեն մինչև հուլիսի 17-ը։
Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի խոսքով՝ 2009 թվականից սպորտային և տրանսպորտային կառույցների և ենթակառուցվածքների շինարարության համար հատկացվել է ավելի քան 220 միլիարդ ռուբլի։

Դիտվել է՝ 4093

Մեկնաբանություններ