«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Փոքրիկ գառնարած Լաուրան երազում է բժիշկ դառնալ (մանրամասները`տեսանյութում)

Փոքրիկ գառնարած Լաուրան երազում է բժիշկ դառնալ (մանրամասները`տեսանյութում)
10.07.2013 | 10:53

Արթիկի նախկին ենթաշրջանի Սպանդարյան գյուղում Բարսեղը իր 5 անչափահաս երեխաներին խնամում է միայնակ՝ առանց կնոջ: Նրանք ապրում են դեսուդենից հայթայթած շինանյութերով և իրենց ձեռքերով կառուցած տանը, որն ավելի շուտ վագոն-տնակ էր հիշեցնում: Այս բազմազավակ ընտանիքի երեխաներից մեծը 17, իսկ փոքրը՝ Լաուրան 10 տարեկան է: Չորս տղաներից երկուսը սովորում են Արթիկի գիշերօթիկ դպրոցում: Մեծ տղաները դպրոցն ավարտելուց հետո սոցիալական պայմանների սղության պատճառով չեն շարունակել ուսումը, իսկ փոքրիկը դպրոցում բավական լավ է սովորում և երազում է բժշկուհի դառնալ: Բոլոր երեխաներն օգնում են հորը, նրանք նախրապան և գառնարած են:

«Շիրակ» կետրոնի աշխատակիցների պատրաստած տեսանյութը այս ընտանիքի մասին է:

Տեսանյութ

Փոքրիկ գառնարած Լաուրան երազում է բժիշկ դառնալ (տեսանյութը՝ shirakcentre-ի)
Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ