«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կան մահամերձ դատապարտյալներ, որոնց մեր օրենքը թույլ չի տալիս ազատ արձակել

Կան մահամերձ դատապարտյալներ, որոնց մեր օրենքը թույլ չի տալիս ազատ արձակել
22.07.2013 | 16:09

Լրագրողների հետ հանդիպման ընթացում Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ` Խաչատուր Մարոզյանը նշեց, որ դատապարտյալների հիվանդանոցում այսօր կան բազմաթիվ ծանր հիվանդություններով տառապող մարդիկ, նույնիսկ մահամերձ, որոնք ենթակա են ազատման, բայց մեր օրենքը չի թույլատրում դա: «Ի՞նչ է ասում մեր օրենքը: Ասում է`այդ մարդիկ ենթակա են պատժի, ինչը, ըստ իս, անարդար է: Մենք, մեր ՀԿ-ն պահանջել է, խնդրել է, որ քրեակատարողական հիմնարկում բուժսպասարկում իրականացնող հատուկ հանձնաժողովը ստուգի, տեսնի այդ դատապարտյալների մոտ առկա՞ է որևէ հիվանդություն, որպեսզի վաղաժամկետ ազատում նշանակի նրանց: Բայց լսող չկա, մեր օրենքը չի ընդունում դա: Կան հիվանդներ, որոնք ուղղակի մահանում են, որոնց պետք է անհապաղ ազատ արձակել...մեր հարգարժան արդարադատության ներկայացուցիչները , պաշտոնյաները չեն մտածում, որ ըտանիքներ են քանդվում, չեն ցավում, որ երեխաներ են որբանում»:

Հոգեբան Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ փաստեց, որ հոգեբանի դերը կայանում է նրանում, որ դատապարտյալի մոտ առաջացնի վստահություն, կարողանա համոզել, որ սա վերջը չէ, որ ինքը կործանված չէ, որ ամեն ինչ կորած չէ: «Մեղքի զգացումը շատ հաճախ չարացնում է դատապարտյալներին և ստիպում է հանցագործությունը կրկնել»,-ասաց նա:

Խաչատուր Մարոզյանը տեղեկացրեց, որ Իրավաբանների և հոգեբանների միջազգային կազմակերպությունը նպատակ է դրել գտնել դատապարտյալների երեխաներին, ճամբար տանել, և բացատրել, որ`քո հայրը լավն է. «Մենք պետք է որևէ մոտեցում գտնենք բացելու բոլոր փակ դռները»,-եզրափակեց փորձագետը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ