Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Շիրակը» դարձավ դիտորդ

«Շիրակը» դարձավ դիտորդ
26.07.2013 | 13:09

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումներում սեփական դաշտում սերբական «Պարտիզանի» հետ խաղը 1:1 ավարտելուց հետո Գյումրու «Շիրակը» պատասխան խաղում նույնպես արձանագրեց ոչ-ոքի հաշիվ (0։0): Երկրորդ խաղակեսում գյումրեցիներն ունեցել են թվային գերազանցություն այն բանից հետո, երբ մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել «Պարտիզանի» պաշտպան Ալեքսանդր Վոլկովին, սակայն չեն կարողացել օգտվել պատեհ առիթից: Արդյունքում` սեփական հարկի տակ մրցակցից ընդունած գոլը հաջորդ փուլ է դուրս բերել սերբերին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ