Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Առաջ ու հետ

Առաջ ու հետ
05.09.2013 | 15:27

Չնայած երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից առկա դժգոհությանը, Մրցունակության համաշխարհային զեկույցում, պարզվում է, Հայաստանը իր դիրքերը բարելավել է երեք կետով։ Ճիշտ է, ժողովուրդն այդ բարելավումը չի զգում, բայց ոչինչ, կարևորը, միջազգային կառույցները գոհ լինեն։ Համաձայն այդ զեկույցի` 2012-ին ՀՀ-ն 82-րդ, իսկ 2013-ին` 79-րդ տեղում է։ «Պետք է խորամուխ լինենք, թե ինչ չափանիշներով է գնահատվում ազգային մրցունակության զեկույցը, որովհետև կան բազմաթիվ չափանիշներ, որտեղ ակնհայտ է, որ մենք դեռ անելիքներ ունենք»,- կառավարության նիստը սկսելուց առաջ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը և խոսքը պարզաբանումների համար փոխանցեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագատ Արտակ Շաբոյանին. «Նշված երեք բարելավված կետերը վերաբերում են մրցակցության ոլորտին»։ Հետաքրքրական է, որ այս անգամ վարչապետը առանձնակի դիֆիրամբներ չհնչեցրեց հայրենի տնտեսության զարգացման վերաբերյալ, այլ ավելի գործնական առաջարկ արեց. հանձնարարեց նախարարներին ուսումնասիրել զեկույցն ամբողջությամբ և առաջարկներ ներկայացնել (բնական է, յուրաքանչյուրն իր ոլորտի վերաբերյալ)։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ