ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ավելի շատ ջուր խմեք և ավելի առողջ կլինեք

Ավելի շատ ջուր խմեք և ավելի առողջ կլինեք
15.09.2013 | 11:28

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման ամերիկացիներին կոչ է արել հնարավորինս շատ ջուր խմել: Նա ասել է, թե շատ հեղուկ օգտագործելով ամերիկացիներն ավելի առողջ կլինեն և կազատվեն ավելորդ քաշից, նաև հավելել է, թե շատ կարևոր է, որ ամերիկացիները հետևեն իրենց առողջությանը` օրվա չափաբաժնից գոնե մեկ բաժակ ավելի ջուր օգտագործելով: ԱՄՆ-ում անցկացվում է «Drink up» ակցիան, որը կոչված է ամերիկացիներին վարժեցնելու ավելի շատ հեղուկ օգտագործելուն: Հայտնի է, որ բժիշկները խորհուրդ են տալիս օտագործել օրական 2 լիտրից ոչ պակաս ջուր` առողջ ապրելակերպի համար: Հեղուկը օգնում է ազատվել խարամներից, ավելի մաքուր մաշկ ունենալ և չտառապել ավելորդ քաշից: Աշխարհում «ֆաստֆուդերի» օգտագործման քանակով ամերիկացիներն առաջին տեղում են, իսկ արագ պատրաստվող սնունդը նպաստում է մարդու գիրացմանը: ԱՄՆ-ում ավելորդ քաշից տառապում է յուրաքանչյուր երրորդ չափահասը և յուրաքանչյուր հինգերորդ երեխան: Հայաստանում ավելորդ քաշի պրոբլեմը նույնպես առկա է: Երևանի փողոցներում հաճախ կարելի է հանդիպել գեր մարդկանց: Անհրաժեշտ է իմանալ, որ գիրությունը նպաստում է կյանքի համար վտանգավոր այնպիսի հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են սրտի և ուղեղի կաթվածները:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ