«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Սերժ Թանկյանի դասը ռուսներին

Սերժ Թանկյանի դասը ռուսներին
28.09.2013 | 14:21

«Newsru.com»-ի փոխանցմամբ, հայազգի մեծ երաժիշտ, երգիչ Սերժ Թանկյանը Մոսկվայում օրերս համերգ է ունեցել, որը նվիրել է «Greenpeace» խմբի ձերբակալված ակտիվիստների աջակցությանը: Նա դիմել է ՌԴ ղեկավարությանը` առաջարկելով վերանայել «Газпром»-ի գործը: «Ես գիտեմ, որ Ռուսաստանում ձերբակալվել են «Greenpeace» խմբի ակտիվիստները: Ես մի գաղափար ունեմ. «Газпром»-ի ռուս ղեկավարությունը պետք է վերանայի այս գործը և տեսնի` արդյոք Արկտիկայում հորատում անելիս էկոլոգիական վնաս չկա՞: Պետք է հաշվի նստել այս թեմայի շուրջ իրականացրած անկախ ուսումնասիրությունների հետ»,-նշել է Թանկյանը` խնդիրը դիտարկելով բնապահպանական տեսանկյունից: «Սա բնապահպանկան խնդիր է, ոչ թե ակտիվիստների խմբի կամ ինչ-որ կառավարության»,- հավելել է երաժիշտը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ