Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Բոլոր նորարարությունները՝ ԴիջիԹեքում

Բոլոր նորարարությունները՝ ԴիջիԹեքում
06.10.2013 | 19:19

ԴիջիԹեք ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում տեխնոլոգիական վերջին ձեռքբերումները։ «Օն լայն տաքսին» նորություն է հայաստանյան սպասարկման ոլորտում։ Այն միջնորդ կազմակերպություն է, որը և՛ զանգի միջոցով, և՛ առցանց տաքսի պատվիրելու հնարավորություն է տալիս։
Ընկերությունը ներկայացնող Արմեն Խաչատրյանը պատվերներից չի դժգոհում։ Նշում է, որ մարդիկ աստիճանաբար սկսում են ընտելանալ տաքսի պատվիրելու այս մշակույթին։ Ըստ Արմեն Խաչատրյանի՝ այս ձևը և՛ ավելի մատչելի է, և՛ ավելի հարմար։ Առայժմ «Օն լայն տաքսին» հիմնականում համագործակցում է անհատ տաքսիստների հետ, առայժմ նրանց թիվը 80 է, սակայն գործընկեր կազմակերպությունների թվում կան նաև 2-3 տաքսի ծառայություններ։
Online-taxi համակարգի օգնությամբ փոխադրման որակի վերասհկմանը մասնակցում են բոլոր մասնակիցները, ինչն էապես փոխում է փոխադրումների մեզ հայտնի մոտեցումները, հետևաբար նաև՝ որակը: Online-taxi-ն ոչ միայն տաքսի պատվիրելու կամ մեքենա տրամադրելու ավտոմատացված համակարգ է, այլև թույլ է տալիս տարբեր բնագավառներում աշխատող կազմակերպություններին ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ամբողջությամբ ավտոմատացված եղանակով տրանսպորտային փոխադրումների ոլորտում համագործակցել միմյանց հետ:
Հիշեցնենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի ցուցահանդեսին առանձին տաղավարներով ներկայացված էր 120 կազմակերպություն։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ