ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ակտիվիստներն իրենց բողոքն արտահայտեցին

Ակտիվիստներն իրենց բողոքն արտահայտեցին
21.10.2013 | 13:56

Հոկտեմբերի 21-22-ը Երևանում ընթանում է «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» թեմայով բարձրաստիճան համաժողովը, որի կազմը բավականին ներկայացուցչական է՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկս, Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ, այլք:

Համաժողովի սկզբում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահ են մտել քաղաքացիական ակտիվիստները և եվրոպացի բարձրաստիճան հյուրերի մոտ իրենց բողոքն արտահայտել ՀՀ իշխանությունների դեմ, ակցիա արել՝ հայտարարելով, որ հենց Հայաստանի իշխանություններն են ցուցաբերում անհանդուրժողականություն: Քաղաքացիական ակտիվիստները իրենց ակցիայի ժամանակ հայտարարել են, որ ՀՀ առանձին քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ մերժում են այլակարծությունը, հանդես գալիս սպառնալից արտահայտություններով իրենց կարծիքից տարբերվող տեսակետ ունեցողների նկատմամբ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ