ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Շարլ Ազնավուրը` Լոնդոնի Թագավորական Ալբերտ սրահում

Շարլ Ազնավուրը` Լոնդոնի Թագավորական Ալբերտ սրահում
25.10.2013 | 12:07

Հոկտեմբերի 25-ին, 19:00-ին լեգենդար երգիչ Շարլ Ազնավուրը, ով համարվում է բոլոր ժամանակների մեծագույն երգիչ-ստեղծագործողներից մեկը, վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ ելույթ կունենա Լոնդոնում:

Իր ավելի քան 60 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում Շարլ Ազնավուրն ձայնագրել է 1200 երգ, նկարահանվել է 80 կինոնկարում, թողարկել 294 ալբոմ և հազարավոր համերգներ տվել ամբողջ աշխարհում:

Դիտվել է՝ 3344

Մեկնաբանություններ