ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մարգվելաշվիլին չի գնա Սահակաշվիլու նվիրական ոտնահետքերով

Մարգվելաշվիլին չի գնա Սահակաշվիլու նվիրական ոտնահետքերով
05.11.2013 | 11:23

Վրաստանի նորընտիր նախագահը հրաժարվել է գործող նախագահի նստավայրից: Մարգվելաշվիլին առայժմ ընտրել է կառավարության շենքը` մինչև կվերականգնվի Թբիլիսիի կենտրոնում գտնվող 19-րդ դարի շինությունը, որտեղ մի քանի տարի առաջ Վրաստանում ամերիկյան դեսպանատուն էր գործում: Սահակաշվիլիի կառուցած նախագահական նստավայրի շենքը կտրամադրվի Վրաց-ամերիկյան համալսարանին:

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ