«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կասպարովը Լատվիայից քաղաքացիություն է խնդրում

Կասպարովը Լատվիայից քաղաքացիություն է խնդրում
06.11.2013 | 11:57

Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը Լատվիայից քաղաքացիություն է խնդրել «հատուկ ծառայությունների» դիմաց: Նրան Լատվիայի քաղաքացիությունը անհրաժեշտ է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություններին մասնակցելու համար: Կասպարովը մտավախություն ունի, որ ռուսական իշխանությունները կխոչընդոտեն իր ազատ տեղաշարժը ընտրությունների շրջանակներում` նկատի ունենալով, որ արդեն 19-րդ տարին ՖԻԴԵ-ն նախագահող Կիրսան Իլյումժինովը վայելում է ՌԴ իշխանությունների աջակցությունը: Լատվիայի Սեյմի գրեթե բոլոր ֆրակցիաները ստացել են Կասպարովի նամակը, որով նա խնդրում է աջակցել իրեն քաղաքացիություն տրամադրելու հարցում` միաժամանակ պահպանելով Ռուսաստանի քաղաքացիությունը: Փոխարենը նա խոստանում է Լատվիայի դպրոցական և բուհական կրթության ասպարեզում ներդրումներ կատարել իր հիմնադրամի` Kasparov Chess Foundation-ի միջոցներից և բարձրացնել Լատվիայի հեղինակությունը աշխարհում: «Որպես Լատվիայի քաղաքացի ես հնարավորություն կունենամ անսահմանափակ զբաղվել քաղաքականությամբ` հանուն ժողովրդավարության, խաղաղության և արդարության` ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում, որտեղ խախտվում են մարդու իրավունքները»,- նշել է Կասպարովը: Լատվիայի Սեյմի ոչ մի ֆրակցիա դեռևս Կասպարովին աջակցության հայտարություն չի արել: Հավելենք, որ Գարի Կասպարովը որպես «հատուկ ծառայություն» նկատի է ունեցել Լատվիայի հետ կապված իր պատանեկության տարիները, երբ 70-ականներին այստեղ անցկացված մրցումներում նա հաղթանակներ է տարել: Սրանից բացի նրա նախկին կինը Լատվիայի քաղաքացի է, իսկ որդին այս երկրում բնակության թույլտվություն ունի և հաճախ է այցելում Ռիգա: Լատվիայի Սեյմը կհամարի սրանք հատուկ ծառայություններ, թե ոչ, կերևա մոտակա օրերին, երբ ֆրակցիաները հայտարարություն կանեն: Հավելենք, որ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2014-ի օգոստոսին ՖԻԴԵ-ի Կոնգրեսում, որը գտնվում է Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ