«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Փորձագետները զգուշացնում են բակտերիաների գլոբալ սպառնալիքի մասին

Փորձագետները զգուշացնում են բակտերիաների գլոբալ սպառնալիքի մասին
19.11.2013 | 12:01

Միջազգային առողջապահական փորձագետների թիմը հանդես է եկել նախազգուշացնող հայտարարությամբ, որ շատ դեղահաբեր ներկայացնում են ամենալուրջ բակտերիաները ժամանակակից բժշկության համար:
Lancet բժշկական ամսագրում տպագրված հոդվածում փորձագետները կոչ են անում աննախադեպ աշխատանքներ իրականացնել և միջազգային մակարդակով զբաղվել այս վտանգի ուղղությամբ:
Նրանք, մասնավորապես, առաջարկում են նվազեցնել մի շարք սահմանված հակաբիոտիկների արտադրությունը և խրախուսել դեղագործական ընկերություններին` արտադրելու նոր տեսակի դեղեր:

Հեղինակները կանխատեսում են, որ առանց հակաբիոտիկների բժշկական տարբեր մեթոդների միջամտությունը` ամենափոքրիկ վիրահատությունից մինչև քաղցկեղի քիմիաթերապիան, ամբողջովին անարդյունավետ կլինի, իսկ վարակից մահացության մակարդակը զարգացած աշխարհում կվերադառնա քսաներորդ դարի սկզբի մակարդակին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ