Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Համարյա բան չմնաց

Համարյա բան չմնաց
29.11.2013 | 11:52

Հավաքականի գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նոյեմբեր ամսին թեև հանդիպումներ չանցկացրեց, սակայն դա չխանգարեց առաջադիմելու ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, որտեղ մենք արդեն երեսունչորսերորդ հորիզոնականում ենք: Եթե այսպես գնա, մեկ էլ տեսար հայտնվեցինք պայմանական երեսուներկուսում, իսկ դա, ոչ ավելի-ոչ պակաս, շատ ավելի ներկայացուցչական է դարձնում մեր հավաքականը: Ինչևէ: Իսկ դասակարգման առաջին հորիզոնականը վստահաբար շարունակում է զբաղեցնել աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնը` Իսպանիայի ընտրանին: Լավագույն եռյակում նրան հետևում են Գերմանիայի ու Արգենտինայի հավաքականները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ